ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին։
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի հռչակել են ընթերցանության տարի։ Նա ասաց, որ սեպտեմբերի 4-ին կազմակերպվելու Գրքի միջազգային փառատոն, որի շրջանակում կազմակերպվելու են առանձին քննարկումներ, թե ինչպես խթանել ընթերցանությունը։
Անդրեասյանը նշեց, որ նախարարությունը յուրաքնչյուր ամիս կրթական, մշակութային միջոցառումներ է կազմակերպելու։