Ներքին 40 րոպե առաջ - 21:30 27-08-2026

Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են

Մինչ «կենդանասեր» կառավարությունը, Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիների «լավը ուզելով», դրանց առգրավում է, զուգահեռ այդ նույն կառավարությունը, չգիտես ինչու, չնչին գներով վաճառքի է հանել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ձիերին։

Չի բացառվում, որ ձիերը դուր եկած լինեն վերջերս ձիասպորտի նկատմամբ սեր տածած ինչ-որ բարձրաստիճան անձանց:



Այստեղ հետաքրքիրը նա է, որ նույն Ծառուկյանի դեպքում հրամցվում էր, թե ֆիզիկական անձը չպետք է խոշոր կենդանիներ ունենա, լավագույն դեպքում թութակ կամ կատու, բայց ինչպես տեսնում ենք փաստաթղթից, ձիերին գնելու հայտ կարող է ներկայացնել նաև ֆիզիկական անձը։