3 նախարարությունների անվանումները կփոխվեն. ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:
▪️Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարություն,
▪️բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն,
▪️աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն: