ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Հիշեցնենք՝ դատարանն այսօր բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց նրա:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: