2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո ասել, որ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերություն է, պիտի հարցնեք՝ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն անվտանգային ոլորտի իրենց պարտականությունները ինչի՞ չկատարեցին, ես ի՞նչ պատասխանեմ ձեզ, հայտարարեց Փաշինյանը։
Նա առաջին անգամ մեկնաբանեց, թե ինչու է 2026-31 թթ․ Կառավարության ծրագրում Ռուսաստանի մասին «ռազմավարական դաշինք» ձևակերպումը փոխարինվել «գործընկերային հարաբերություններով»։