Ներքին 47 րոպե առաջ - 00:09 27-08-2026

Պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր որակ պիտի ունենանք․ Արփինե Սարգսյան

Հայաստանում նախատեսվում է իրականացնել հայեցակարգային փոփոխություններ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացներում՝ նպատակ ունենալով սահմանել պետության և քաղաքացու միջև փոխհարաբերությունների նոր մոտեցում: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ներկայացված ձևակերպման համաձայն՝ նախաձեռնության հիմքում ընկած է իրավական ու քաղաքական հարաբերությունների արմատական վերանայումը. «Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն, քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանությունը»:

Նշվում է նաև, որ այս նոր տրամաբանությունը հանդիսանալու է առանցքային հիմքը, որի վրա կառուցվելու են ոլորտային բոլոր հետագա իրավական կարգավորումներն ու որոշումները։

Ըստ նախարարի՝ այս ամբողջական գործընթացի հիմնական նպատակն է հասնել պետության և անհատի միջև կապի որակական նոր մակարդակի հաստատմանը. «Առանցքը մեր ընդհանուր ընկալման դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պիտի ունենանք»: