Արամ Քոչարյանը գրում է․
«Նկարում պատկերված անձն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ դատախազությունում և իրավապահ մարմիններում կան մարդիկ, ովքեր ծառայություններ են մատուցում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Ասում է, թե Քոչարյաններն իմացել են, որ իրենց ձերբակալելու են, և դիտավորյալ երեխաներին թողել են տանը, որպեսզի հետո անչափահսներով «պաշտպանվեն»:
Նկարում պատկերված ան՛ձ, հանցագործության մասին հաղորդում տվե՞լ եք։ Դուք փաստացի մեղադրում եք Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին և մյուս իրավապահ մարմիններին, ովքեր մասնակցել են այդ գործողությանը, իրենց լիազորությունները հանցավոր կերպով չկատարելու մեջ։ Որտե՞ղ եք ներկայացրել այդ մեղադրանքը։ Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին ԱԺ ամբիոնից նման մեղադրանք ներկայացնելու համար։
Ես վստահ եմ, որ ունեք և վստահ եմ, որ առանց բետոնե փաստեր ունենալու դուրս չէիք գա ԱԺ ամբիոն ու ամբողջ ժողովրդի առաջ մեր իրավապահ համակարգի հեղինակությունը ու լեգիտիմությունը կասկածի տակ դնող հայտարարություն անի։
Խնդրում և պահանջում եմ ներկայացնել ձեր հայտարարությունների հիմքում ընկած փաստերը»։