Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 10:04 26-08-2026

Վճռաբեկ բողոք` ընդդեմ Ալեն Սիմոնյանի

2025 թվականի հունիսի 17֊ին «Նյուզ էյ էմ» ՍՊԸ֊ն դատական հայց էր ներկայացրել` ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` պահանջելով հերքել համանուն կայքի գործարար համբավը արատավորող և վերջինիս զրպարտող որոշ արտահայտություններ, ինչպես նաև այդ կապակցությամբ վճարել 1 միլիոն դրամ փոխհատուցում։

Հուլիսի 23֊ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր կայքի հայցը և գտել, որ որոշ լրատվամիջոցների` Ռոբերտ Քոչարյանի կողմից կառավարվելու Ալեն Սիմոնյանի պնդումը, ըստ էության, ենթակա չէ հերքման։

Լրատվական կայքի կողմից սույն վճիռը բողոքարկվել է վճռաբեկ ատյան։

Բողոքը մակագրվել է դատավոր Արսեն Մկրտչյանին։ Մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։