Ուղիղ եթեր
Ներքին 37 րոպե առաջ - 22:00 25-08-2026

Ո՞վ է կառավարությունից արշավների գնում` այն էլ գիշերակացով

Պետական պահպանության ծառայությունը վերջերս գնման մրցույթ է հայտարարել, ըստ որի` իրեն պետք են մեկ տասնյակից ավելի արշավային մահճակալներ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ՊՊԾ-ի ինչի՞ն է պետք արշավային մահճակալը։

Ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ պետական պահպանության ներքո գտնվող եզակի անձանցից մեկը արշավների է մեկնում, գիշերում այդ վայրերում և այդ նպատակով «նրա» բազմամարդ անվտանգության համակազմը գիշերելու նպատակով իր հետ պետք է վերցնի արշավային այդ մահճակալները։