44֊օրյա պատերազմի տխրահռչակ հերոս Արծրուն Հովհաննիսյանը վերջերս նշանակվել էր ՊՆ ազգային հետազոտական համալսարանի պետ, սակայն դրան զուգահեռ վերջինս մասնավոր հատվածում ուշագրավ գուրծունեություն է ծավալում։
Վարձատրվելով «Արգար ինժեներինգ» ՍՊԸ֊ից` Հովհաննիսյանը ըստ երևույթին օգտագործել է իր բարիդրացիական հարաբերությունները իշխանությունների հետ, քանզի անհնար է պատկերացնել, որ մի քանի ամիս առաջ գրանցված ընկերությունը ԲՏԱ նախարարությունից ստանար քաղաքացիական զենք արտադրելու լիցենզիա։
Ավելին` չի բացառվում որ առաջիկայում ՀՀ֊ում ավելի կազատականացվի զենքի վաճառքը։
Հավելենք, որ Հովհաննիսյանը նշանակումից 5 օր առաջ ձեռք է բերել բեռնատար «Ֆորդ» մակնիշի մեքենա` հավանաբար բիզնեսի մեջ ներդնելու նպատակով։