Ներքին 1 ամիս առաջ - 18:25 22-08-2026

Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Այո, այդպիսի հանդիպում եղել է, բայց կոնկրետ այդ հանդիպումն այդ թղթերի մասին չի եղել, այլ՝ ուրիշ թեմաներով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի այն ժամանակվա խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Վերջինս ճեպազրույցի ժամանակ պնդել էր, թե Պողոսյանի հետ միասին է տեսել Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերը։

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ Արմեն Սարգսյանը նամակ գրե՞լ է, որ հրաժարվում է, այո, տեսել եմ այդպիսի նամակ։ Այդ ժամանակ սենյակում ես ու Արմեն Սարգսյանն ենք եղել, նախագահականում է եղել, ոչ թե «Մարիոթ»-ում։ Ուզե՞լ է Արմեն Սարգսյանն իրեն ցույց տա, այո՝ ուզել է։ Դրանից հետո ես մեկնել եմ Արցախ։ 2018 թվականի ապրիլի 24-25-ին Արցախում էի, դա իմ պապիկիս մահանալու օրն է։ 2002 թվականից ի վեր ես միշտ Արցախ էի մեկնում․․․մտեք «Ֆեյսբուք» նկարները տեսեք»,- վրդովված ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ եթե ինքն Արցախում է եղել, ինչպե՞ս կարող էր այդ հանդիպմանը լինել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 20-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթերը տեսել է «Մարիոթ» հյուրանոցում՝ Թևան Պողոսյանի ներկայությամբ։

«Ես այդ թուղթը չեմ վերցրել, սակայն տեսել եմ վկայի ներկայությամբ։ Դա տեղի է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում, Թևան Պողոսյանի հետ ենք եղել։ Նա այն ժամանակ Արմեն Սարգսյանի կամ խորհրդականն էր, կամ օգնականը»,- ասել էր Փաշինյանը։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր