Ներքին 3 տարի առաջ - 23:34 20-03-2023

Ես համոզված եմ, որ այդ մարդը ոչ թե գողություն էր ուզում անել, այլ չիշիկ. Կարապետ Պողոսյանը` պարեկի կողմից սպանվածի մասին

Օրեր առաջ արտառոց դեպք էր տեղի ունեցել Հրազդանում։ Պարեկը կրակել էր ենթադրյալ գողի ուղղությամբ, վերջինս հիվանդանոցում մահացել էր։ Դեպքի մասին Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ, ով երեկ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, հարցեր էր ուղղում ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

«Ես ամբողջությամբ հերքել եմ այդ վարկած։ Երեկ հարցեր եմ տվել Վահե Ղազարյանին, ասել եմ՝ ձեր ասելով այդ մարդը ցանկացել է գողություն կատարել, արդյո՞ք ունեք որևէ փաստ, քանի որ այդ տարածքում չի եղել մի բան, ինչի համար գող կմտներ։ Այդ տարածքը եղել է լքված գոմ։ Օրինակ՝ ես մտածում եմ, որ այդ մարդը գնացել էր չիշիկ անելու»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ դեպքի հետ կապված ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ ասելով, որ ենթադրյալ գողը չի ենթարկվել պարեկներին, սակայն իրավապաշտպանը կարծում է, որ պարեկներն են նրան հունից հանել, ինչի պատճառով վեճ է սկսվել․ «Ասում են՝ ձեռքին կացին է եղել, ես էլ ոստիկանապետին խնդրել եմ, որ կացնի փաստը հերքեն, որովհետև ես ունեմ տվյալներ, որ այդ մարդու ձեռքին գոնե կրակելու պահին կացին չի եղել։ Ավելին՝ գրված էր, որ 2 անգամ օդ են կրակել, նոր այդ մարդու ուղղությամբ, բայց նրա վրա եղել է 2 դիմային կրակոցի տեղ, կծքավանդակին»։

Պողոսյանը նշեց, որ պարեկները հանցագործին բուժօգնություն չեն ցուցաբերել․ «Այդ մարդուն տանջել են՝ հագցնելով ձեռնաշղթաներ, այնուհետև կապել են դարպասներից։ Բուժօգնություն չեն ցուցաբերել, դրա համար էլ նա մահացել է»։

Իրավապաշտպանն ասաց, որ մինչ այս պահը ոչ մի արձագանք չի ստացել և սպասում է ոստիկանության պարզաբանումներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր