Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:45 20-08-2026

Երկարաձգվել է պետական աջակցության ծրագրի շրջանակում ջերմոցների կառուցման ավարտի ժամկետը

Ջերմոցային տնտեսությունների զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում սահմանվել է ջերմոցների կառուցման ավարտի երկամյա ժամկետ։ Համապատասխան որոշումը օգոստոսի 20-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Ավելի վաղ վերջնաժամկետը սահմանված էր 1,5 տարի։

Միևնույն ժամանակ վարկի մարման և տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանները մնում են անփոփոխ։ Միաժամանակ սահմանվել է, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ փոխադրել սուբսիդավորվող վարկը մի ֆինանսական հաստատությունից մյուսը (վարկի պահանջի իրավունքը փոխանցել մեկ այլ
ֆինանսական հաստատության)՝ ֆինանսական հաստատությունների փոխադարձ համաձայնությամբ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների կառուցման համար կնքվել է 20 վարկային պայմանագիր՝ 91,45 հա ընդհանուր մակերեսով։ Այս պահին փաստացի կառուցվել է 12 ջերմոց։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին