Ներքին 2 շաբաթ առաջ - 14:26 11-08-2026

Սերիական բնակարանային գողը շրջում է ՆԳ աշխատակցի մեքենայով

Նախորդ տարվա վերջին ուշագրավ գողության փաստ արձանագրվեց, որին անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ (ՆԳՆ պաշտոնական կայք, Oragir.News, Shamshyan.com և այլ)։

Փաստի առթիվ մեղադրանք է ներկայացվել Երևանի բնակիչ Հրաչյա Մարգարյանի նկատմամբ, ընթանում են դատական նիստեր։

Ավելի վաղ սույն անձի կողմից տարբեր բնակարաններում կատարվել են գողություններ, որոնք մանրամասն նկարագրված են Դատալեքս կայքում։

Վերջին դեպքը ծնել էր մի շարք հարցեր, որոնք, բարեբախտաբար, ստանում են պատասխաններ․ այն է՝ ինչպես է Հրաչյա Մարգարյանին հաջողվում, լինելով գողության փաստով պրոբացիայի հսկողության տակ, իրականացնել այլ գողություններ, հարցի պատասխանը մեզ հուշում է կրկին Դատալեքսը, համաձայն որի՝ վերջերս Հ․ Մարգարյանը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք ու լինելով ոչ սթափ վիճակում, ձերբակալվել է և կրկին որպես մեղադրյալ ներկայացվել դատարան։

Համաձայն գործի նյութերի՝ Մարգարյանը վարել է ՆԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից Նարինե Վրույրի Սարդարյանին պատկանող NISSAN մակնիշի 50 II 115 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը, համաձայն ավելի վաղ հարուցված քրեական գործերի նյութերի, հաճախակի գտնում է Հրաչյա Մարգարյանի տնօրինման ներքո։




Փաստորեն, ՆԳՆ-ի հետ նման բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով բնակարանային գողի հանցակիցները առ այսօր անգամ չեն հետախուզվում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից