Արտաքին 2 ամիս առաջ - 12:20 04-08-2026

Պայմանագրեր, կորուստներ և դասալքություն. ինչպես է փոխվել ռուսական բանակի կազմը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գերմանացի տնտեսագետ Յանիս Կլուգեն, ուսումնասիրելով Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսերը և պատերազմի ֆինանսավորման տվյալները, պարզել է, որ 2022 թվականի աշնանը զորահավաքված 300.000 զինվորներից բանակում մնացել է 170.000-ից քիչ մարդ։

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Կլուգեի հաշվարկները հիմնված են բյուջետային տարբեր հոդվածներով զորահավաքվածներին պայմանագրայիններին հատկացվող պարգևավճարների վրա, որոնք զինծառայողները չեն կարող ստանալ միաժամանակ։

2023 թվականի սկզբին բյուջետային հատկացումները ցույց էին տալիս մոտ 294հազար զորահավաքվածի առկայություն, սակայն հետագա տարիներին այդ ցուցանիշը կտրուկ նվազել է։

Ըստ տնտեսագետի՝ զորահավաքվածների թվի նվազումը պայմանավորված է նրանց մի մասի՝ պայմանագրային ծառայության անցնելով, ինչպես նաև անձնակազմի շարքերից դուրս գալով՝ մահվան, ծանր վիրավորման, գերեվարման, դասալքության կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու պատճառով։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը