Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:01 28-01-2023

Եթե դուք մեր բանակի տոնը չնշեք, վաղը Ադրբեջանի բանակի տոնն եք նշելու. Մանվել Եղիազարյան

«Եթե մի քայլ արվեր, մենք պարտադիր կերպով կիմանայինք, ամեն դեպքում՝ հինը գերազանց բանակ չէր»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով իշխանության՝ բանակի հզորացմանն ուղղված քայլերից։

«Այո՛, հները բանակ էին սարքել, բայց ավարտին չկարողացան հասցնել, քանի որ ամբողջ աշխարհի հայերին չկարողացան միավորել, դրա համար էլ մենք գերազանց բանակ չունեցանք։ Ժողովուրդը, ազգն է ծնում բանակը, հիմա մենք բանակ չունենք․ դրա պատճառն այն է, որ ոչ մեկը քայլ չի անում, որ ոչ թե պարտված, այլ ցրված բանակը իրար գլխի հավաքի, մենք չենք պարտվել, ուղղակի մեզ ցրել տարբեր տեղեր․ պետք է այդ ամբողջը հավաքվի, նորից շարք կանգնեցվի։ Այդ խնդիրը մեր պետությունը, այսօրվա իշխանությունները չեն լուծում»։

Պատասխանելով հարցին, թե ըստ նրա՝ ինչի արդյունք էր օրեր առաջ բանակում տեղի ունեցած ողբերգությունը, Եղիազարյանն ասաց.

«Ըստ իս՝ նրա արդյունք է, որ ամեն մի ղեկավար իր տեղում չէ, եթե ղեկավարը տեղում չէ, բանակում միշտ այդպեսի բաներ լինելու են։ Երբ որ մենք հասարակ ջոկատներ էինք ստեղծում, անընդհատ գնում, ման էինք գալիս, փնտրում էինք, կարգավորում էինք, կարգապահությունը հասնում էր իր գագաթնակետին»։
«Ես չեմ հասկանում՝ զինվորների համար կացարան են սարքում և ճաղերը հանել չե՞ն տալիս, բա որ հրդեհվի շենքը, զինվորը որտեղի՞ց պետք է դուրս գա․ լուսամուտը երկրորդ ելքն է զինվորի համար։ Ինչո՞ւ այդ ճաղերը չեն հանել, դրա համար նշանակում են մարդկանց, ովքեր լավ են սովորել։ Բայց նրանք սպաների մեծամասնություն նշանակել են մարդկանց, ովքեր լավ են սողում ղեկավարների ոտքի տակ, այլ ոչ թե լավ են սովորել»,- ասաց «Արաբո» ջոկատի հրամանատարը։

«Դրա համար էլ մենք ունենք այս պատկերը․ այդ սպան չի մտածում, գլխին խելք չկա, որ մտածի ռմբակոծության ժամանակ զինվորը այս կազարմայից ոնց պետք է դուրս գա, ով է տեսել, որ կազարման ճաղերով փակեն, երեխաներն էլ մեջը վառվեն։
Ամեն դեպքում շատ տարօրինակ բաներ կա, ես կարծում եմ, որ սա սրիկայություն է, սա դիտավորյալ արվում է, որ հայ ժողովուրդը իսպառ թևաթափ լինի, ասի՝ մեր երեխաներին մենք բանակ չենք ուղարկում, որովհետև մեր երեխաներին չեք կարողանում պահել։ Ո՛չ կարգին կացարաններ կան, ո՛չ կարգին խրամատներ կան․ մի խոսքով՝ ամեն ինչ թողած է բախտի քմահաճույքին»,-ասաց Եղիազարյանը։

Խոսելով բանակի տոնին նվիրված միջոցառումների բացակայությունից՝ Եղիազարյանն ասաց.
«Այսօրվա մարդկանց համար ճիշտ է չնշելը, բայց իսկական հայրենասերները պարտավոր են նշել, օրինակ՝ մենք վաղը միջոցառում ունենք անցկացնելու, հավաքվելու ենք տղաներով։ Բանակի տոնը պարտադիր է նշել, եթե դուք մեր բանակի տոնը չնշեք, վաղը Ադրբեջանի բանակի տոնն եք նշելու։ Ես 100 տոկոսով եմ ասում՝ այս մարդիկ չեն եկել Հայաստանը կարգի բերելու, այս մարդիկ եկել են Հայաստանը ոչնչացնելու, ամեն ինչ անում են, որ հայ ժողովուրդը ծնկի գա, նույնը անում էին 92թ-ին, բայց մենք ոտքի կանգնեցինք, փոխեցինք իրենց վարվելաձևը։ Հիմա հայ ժողովուրդը պետք է միավորվի, բանակը պետք է դառնա բոլորինս, այ դա մենք պետք է անենք, որ կարողանանք դիմակայել այս հիմարություններին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ