Ներքին 4 տարի առաջ - 16:33 03-09-2022

Բոլոր մեղավորները մեղավոր են ման գալիս, որպեսզի իրենց մեղքը չընդունեն․ Մանվել Եղիազարյան

«Ջալալ Հարությունյանին անձամբ չեմ ճանաչում, կռվի ժամանակ շտաբերում չեմ եղել, եղել եմ մարտի դաշտում, զինվորների կողքին»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում երկար տարների փորձ ունեցող զինվորականը կարո՞ղ էր պատերազմի դաշտում անփութություն ցուցաբերել։

Հիշեցնենք, որ երեկ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար , կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին, զինվորական պաշտոնեական անփությության համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Այդ մասին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն։

«Մի բան կարող եմ ասել, բոլոր մեղավորները մեղավոր են ման գալիս որպեսզի իրենց մեղքը չընդունեն»։

Նա այս ամենին գնահատական տալ չկարողացավ, սակայն նշեց․ «Չկա մի մարդ, որ սխալ կամ բացթողում չունենա, սակայն հիմա այդ ամենից տեղյակ չեմ, այդ առումով ճիշտ և ուրույն գնահատական տալ չեմ կարող»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը