Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 11:35 01-08-2026

Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և նոր ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և նոր ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ։

Ռոմանոս Պետրոսյանն իր էջում նշում է, որ կստուգվեն մալուխի որակը, տեղադրման աշխատանքների որակը, կցորդիչների որակը, հնարավոր մեխանիկական վնասվածքները, ցանցի գերբեռնվածությունը և այլն։

Սակայն կա ևս մեկ հարց, որը դեռևս գրեթե չի քննարկվում։
Այս մալուխը տեղադրվել է միաժամանակ, երբ հատվեցին փողոցի այս մայթի գրեթե բոլոր ծառերը։ Ծառածածկի կորստից հետո ասֆալտի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է՝ ըստ գրականության Երևանում ամռանը հասնում է մինչև 70-80 աստիճան։ Հայտնի է, որ մակերեսի ուժեղ տաքացումը վատթարացնում ստորգետնյա մալուխներ հովացման պայմանները և կարող է մեծացնել դրանց ջերմային բեռնվածությունը։

Ես չեմ պնդում, որ հենց դա է եղել վթարի պատճառը, թող պարզի տեխնիկական քննությունը։ Սակայն քաղաքային գերտաքացման ազդեցությունը նոր ինժեներական ենթակառուցվածքների երկարակեցության վրա այլևս պարզապես ենթադրություն չէ, այլ բավական լուրջ հարց։

Տեղադրում եմ փողոցի զանգվածային ծառահատմանը նախորդող օրը համացանցում տեղադրածս տեսանյութը։ Այն նույն նյութն է, որը մի տխրահռչակ ղեկավար անվանեց «հատուկ անկյան տակ արված, մանիպուլյացիսա»…

Նաև Tigran Grant Hovhannisyan-ի գրառումն եմ տեղադրում, ով 45 րոպե կիզիչ արևի տակ օդանավակայան գնացող տրանսպորտ էր սպասում և արևահարվում։ Ոչ ծառ, ոչ կանգառասրահ՝ երևանյան իշխանության «գեղազարդ» իրականություն:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին