Ներքին 2 տարի առաջ - 22:31 07-11-2023

Ապօրինի ծառահատում կատարած 38-ամյա ագարակցին ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ի ժամը 19.30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից ապօրինի ծառահատումը կատարել էր ագարակցի 38-ամյա տղամարդը:

«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշվում է, որ 38-ամյա տղամարդը Կապանի բաժնում ներկայացրել է դիմում-մեղայական՝ հստակ նշելով ապօրինի ծառահատման վայրը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում