Արտաքին 2 ամիս առաջ - 23:03 23-07-2026

Ադրբեջանը ձեռք է բերել պակիստանա-չինական JF-17 կործանիչներ

Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։

Տեսանյութում երևում են առնվազն 5 JF-17 Block-III-ի նույնականացման համարները: Դրանցից բացի, զորավարժությունների ընթացքում ներկայացվել է 2 հատ երկտեղանոց ուսումնամարտական JF-17 (ենթադրաբար՝ JF-17 B) ինքնաթիռ։

Ինքնաթիռները տեղակայվել են Սումգայիթից ոչ հեռու գտնվող «Նասոսնայա» ավիաբազայում։

Նշենք, որ Բաքվի և Իսլամաբադի միջև կնքված պայմանագիրը ենթադրում է 4,6 մլրդ դոլար արժողությամբ ընդհանուր առմամբ 40 ինքնաթիռի մատակարարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում