Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:15 12-02-2024

Հայաստանը զրկվել է Ռուսաստանի բարեկամությունից, իսկ Ադրբեջանը՝ ձեռք բերել այն 

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստա»-յին տված հարցազրույցում խոսել է ռուս-ադրբեջանական՝ առաջանցիկ տեմպերով ծավալվող հարաբերություններից՝ դրանք հակադրելով Հայաստանի «մեղսավոր պահվածքին», որը, փաստորեն, Հայաստանի և Ռուսաստանի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել։

Ռուսական դեսպանն, ուրեմն, մեղադրում է Հայաստանին՝ իր տարածքով «միջանցք» տալու մասին պայմանավորվածությունները չպահելու համար։ Սա նոր բան է, որովհետև մինչ այս՝ ռուսական պաշտոնական շրջանակներում մշտապես շրջանցվում էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթը։ Դե, իսկ հայաստանյան իշխանությունները հենց լսում էին «միջանցքի» մասին՝ միանգամից սկսում էին երդվել, որ նման տրամաբանությամբ ոչ մի բանակցություն, թե՛ գրավոր, և թե՛ բանավոր, չի եղել, չկա ու չի լինի։
Հայաստանում շարունակում են երդվել, բայց դառը փորձը ցույց է տալիս, որ այն, ինչն այդքան եռանդով հերքվում է փաշինյանական վարչախմբի կողմից, որպես կանոն՝ վերջում իրականություն է դառնում։ Ըստ այդմ, գնալով միս ու արյուն է ստանում հենց միջանցքի տարբերակը, հատկապես, որ 2020 թվականի նոյեմբերյան հայտնի փաստաթղթով նախատեսված է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ բուն հաղորդակցության վերահսկողությունը կատարում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները։
44-օրյա պատերազմից հետո Ալիևը, Էրդողանի «հովանու ներքո», մշտապես խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց քանի դեռ ռուսները Հայաստանի կառավարության վարքը համարում էին լոյալ, մեղմացնում էին ալիևյան խոսույթը «տրանսպորտային երթուղի», «հաղորդակցուղի», «անցուղի» և այլ երկիմաստ բառերով։ Սակայն հիմա դիվանագետը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանում, «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ուղղակի կոչում է միջանցք՝ միաժամանակ հստակեցնելով, որ Հայաստանի ձգձգման պատճառով արդեն Բաքուն և Թեհրանն էլ են համաձայնության եկել հաղորդակցության հարցում։ Բնականաբար՝ Ռուսաստանի «խնամիությամբ»։

Այնպես որ, Հայաստանն իր համար կենսական հարցերում կրկին մնացել է մեկուսացված՝մի կողմից չստանալով եվրոպական երկրների գործուն որևէ աջակցություն, և միաժամանակ՝ ձեռք բերելով Ռուսաստանի, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքը, իսկ դա հղի է մեծ վտանգներով, առաջին հերթին՝ ռազմական էսկալացիայի։ Հայաստանի ներկա իշխանությունների համար դա նոր չէ․ 2020 թվականի ողբերգական դեպքերն ասվածի վկայությունն են, քանի որ թշնամին երբևէ չէր համարձակվի դիմել ագրեսիայի, եթե համոզված չլիներ, որ «կմարսի» պատերազմը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի