Ներքին 2 ամիս առաջ - 11:38 23-07-2026

Շենքերի դռները չեն բացվում․ բնակիչներին խորհուրդ է տրվում անջատել FNet-ի սարքերը

Oragir.News-ը տեղեկացավ, որ FNet ցանցին միացված մի շարք շենքերի դռներ դրսից արված զանգը չեն փոխանցում հեռախոսային ծրագրին, որպեսզի շենքի դուռը բացել հնարավոր լինի։ Ավելին, երբ մարդը դռան մոտ կանգնած, բացում է ծրագիրն ու ծրագրով բացում դուռը, փականը չի արձագանքում, և դուռը չի բացվում։

FNet-ի զանգերի կենտրոնը, բնականաբար, գերծանրաբեռնված է։ Օպերատորի հետ կապվել հաջողած մեր զրուցակիցն ասաց, որ օպերատորն ասել է, որ խնդիրը միայն մեկ շենքի կամ մուտքի հետ չէ կապված, այլ առկա է ողջ Հայաստանով․ «Խնդրի մասին տեղյակ ենք, մեր մասնագետները փորձում են հնարավորինս արագ կարգավորել»։

«Արդյո՞ք հնարավոր չէ, այդ պարագայում, ուղղակի անջատել բոլոր փականները» հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ իրենք դա անել չեն կարող, բայց բնակիչներն ինքնուրույն կարող են անջատել սարքերը շենքերի ներսից, որպեսզի դրսում մնալու վտանգի առաջ նորից չկանգնեն։

Նշենք, որ մագնիսային բանալիներն աշխատում են․ շենքից դուրս եկող հարևանի հույսով մուտքում սպասում են միայն հեռախոսային ծրագրեր ունեցող քաղաքացիները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում