Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 09:05 22-07-2026

Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ծաղկաձոր քաղաքում իրականացվող շուրջ 45–50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման նախագիծն իրականացնող ընկերության հիմնադիրների ու բաժնետերերի կազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։

Ըստ պաշտոնական էլեկտրոնային ռեգիստրի և karg.am բիզնես պորտալի թարմ տվյալների՝ «ՊԱԼԼԱԴԱ ԾԱՂԿԱՁՈՐ» ՍՊԸ-ի բաժնեմասերն այժմ բաշխված են հետևյալ կերպ.
Լեվան Չիկովանի-50%,
Ռոբերտ Գալուստյան-25%,
Ռուստամ Ենոքյան- 25%։




Նկատենք, որ այս պատկերը զգալիորեն տարբերվում է ընկերության հիմնադրման սկզբնական փուլերից, երբ նախագծի շուրջ կենտրոնացած էին քաղաքական ու գործարար շրջանակներին մոտ կանգնած մի շարք հանրահայտ անձինք։

Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների, ընկերության սեփականատերերի կազմում տարբեր ժամանակահատվածներում ներգրավված են եղել հետևյալ անձինք՝ Էդգար Ավագյան․ նա հանրությանը հայտնի է որպես ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը և մտերիմ ընկերը։ Ավագյանը նախկինում աշխատել է հեռուստաընկերություններում որպես մենեջեր և ներգրավված է եղել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ընկերությունում։

Oragir.News-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է այս թեմային։ Չնայած կառուցապատման ոլորտում նախկինում փորձ չունենալուն, նա ձեռք էր բերել համալիրի 25% բաժնեմասը (շուրջ 12.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվ)։ Մամուլում տեղ գտած քննադատական հոդվածներից հետո Ավագյանը դուրս է եկել ընկերության իրավաբանական սեփականատերերի կազմից:

Հաջորդը՝ Ռոբերտ Գալուստյանն է։ Գործարար աշխարհում հայտնի է «Բենզին Ռուբո» մականունով։ Նա վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ռան Օյլ» (Ran Oil) ընկերության հիմնադիրն ու նախկին սեփականատերն է։ Գալուստյանը նախագծի սկզբնական փուլում (2022թ.) գրանցված է եղել որպես բաժնետեր, այնուհետև որոշ ժամանակով դուրս է եկել կազմից, իսկ այժմ, ըստ պաշտոնական տվյալների, կրկին տնօրինում է ընկերության 25%-ը։ Նրա ակտիվ գործունեությունը վկայում է, որ գործարարը շարունակում է անխոչընդոտ աշխատել ներկայիս բիզնես միջավայրում։

Ընկերության 50% բաժնեմասի տնօրինող Լեվան Չիկովանին Վրաստանի քաղաքացի է, ով ըստ լրատվամիջոցների՝ բիզնես կապեր ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի և մերձավորների հետ (որպես դստեր գործընկեր):


Կարեն Դավթյան (Նախկին ներկայացուցիչ/փոխկապակցված անձ) Երևանի նախկին փոխքաղաքապետն է, ում անունը ևս հետաքննություններում կապվում էր նախագծի սկզբնական կառուցվածքի, ներկայացուցչության և վարչական աջակցության հետ։



Չնայած այս բոլոր փոփոխություններին՝ համալիրի կառուցումը շարունակվում է։ Սեփականատերերի ներկայիս եռյակը՝ Լեվան Չիկովանին, Ռոբերտ Գալուստյանը և Ռուստամ Ենոքյանը, փաստացի ավարտին են հասցրել բիզնեսի վերակառուցումը և այժմ միասին են տնօրինում նախագիծը։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ