Ներքին 1 տարի առաջ - 22:30 23-12-2024

4 անշարժ գույք, 18 մլն-անոց թանկարժեք գնում, 28 մլն եկամուտ. Վահե Ղալումյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։ Վերջիններս 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց նյութական վիճակը շեշտակի բարելավել են։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի և նրա կնոջ՝ Աննա Եգանյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Ղալումյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը, իսկ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով ընտրվել պատգամավոր, 2021-ին՝ պահպանել պատգամավորական մանդատը։ Տավուշի նախկին մարզպետը 2021-ի մայիսին հայտարարել էր, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական տարածքներ, թվարկել դրանց անունները։

Որպես անշարժ գույք՝ Ղալումյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 առանձնատուն Տավուշի մարզի Իջևան համայնքում, որը նա գնել է 2014 թվականի մարտի 13-ին, միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Իջևանում, որոնք գնել է 2016 թվականի օգոստոսի 8-ին և 2021-ի հոկտեմբերի 6-ին, ինչպես նաև բաժնային՝ ⅓ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2021 թվականի հոկտեմբերի 19-ին։ Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է Իջևանում գտնվող մի հողամասի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Տարեվերջին ՔՊ-ականի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Ղալումյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 271․676 դրամ, տարեվերջին՝ 546․511 դրամ, իսկ կանխիկ միջոցներ վերջինս չի հայտարարագրել։

Հաշվետու տարում Վահե Ղալումյանի եկամուտները կազմել են 28 մլն 77․532 դրամ, որից 12 մլն 104․643 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 13 մլն 200 հազար դրամը՝ եղբորից՝ Հայկ Ղալումյանից ստացած նվիրատվությունը, 2 մլն 772․889 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 968.828,4 դրամ։

Իշխանական պատգամավորն իր եկամուտներից 3 մլն 274.941 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարուներին։ Նա նաև 2 մլն դրամը գերազանցող՝ 18 մլն դրամ արժեքով, թանկարժեք գնում է կատարել, որի նպատակը չի հստակեցրել։

Պատգամավորի կինը՝ Աննա Եգանյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 940.3 դրամ, որը տարեվերջին զրոյացվել է, իսկ կանխկին միջոցներ նա չի ունեցել։

Պատգամավորի կինը եկամուտներ նույնպես չի հայտարարագրել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը