Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:00 30-06-2026

Սերժ Սարգսյանի դարն անցե՞լ է, թե՞ անելիք ունի

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ավտորիտար երկրներում քաղաքական առաջնորդը գործում է ցմահ։ Ժողովրդավարական երկրներում քաղաքական կյանքը ֆիզիկականից շուտ է ավարտվում։ Հայաստանում դարն ապրած գործիչներ կան, որոնք ոչ միայն արժանապատվորեն չեն լքում ասպարեզը, այլև լճացման պատկեր են ստեղծում։

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Այս մասին ընդարձակ շնորհավորանք է հրապարակել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

Ուշագրավ է, որ այս տեքստում նրա առաջիկա անելիքների մասին բան չկա։ Եվ բնական հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը քաղաքական ասպարեզում անելիք ունի՞, թե՞ նրա դարն անցել է, և նա պետք է մի կողմ քաշվի ու ասպարեզը տրամադրի երիտասարդներին։

Սերժ Սարգսյանը խորհրդային բռնազավթման տարիների վերջին սերնդի ներկայացուցիչ է։ Բնական է, որ այս սերնդի ներկայացուցիչները մի օր իրենց տեղը զիջելու էին երիտասարդներին, որոնք սովետ չէին տեսել և սովետական կաղապարներով չեն մտածում։ Սա, հավանաբար, գիտակցում էր նաև ինքը։ 2018-ից առաջ Սերժ Սարգսյանը բազմիցս և տարբեր առիթներով հայտարարել է, որ երիտասարդներին քաղաքական ասպարեզ տրամադրելը համարում է իր գլխավոր անելիքներից մեկը։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո այս երազանքն ինչ-որ առումով իրականացել է՝ քաղաքական պաշտոնյաների մեծ մասը երիտասարդներ են՝ կառավարությունը երիտասարդացել է, պատգամավորների մեծ մասը երիտասարդ են։ Քաղաքական սերնդափոխություն է տեղի ունեցել։ Եվ այդ առումով՝ 3-րդ նախագահն այսօր անելիք չունի։

1990-ականներից Սերժ Սարգսյանը զբաղեցրել է առանցքային պաշտոններ։ Սակայն 2018-ից հետո նա, կարծես, չի ուզում քաղաքականությամբ զբաղվել։ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում նրա առաջնորդած ՀՀԿ-ն չառաջադրվեց, չնայած ուներ ռեսուրսներ և տեսականորեն կարող էր անցնել։ Ավելին՝ ՀՀԿ-ի շուրջ կարող էին միավորվել մի քանի ուժեր և միասնաբար ավելի մեծ տոկոսով անցնել խորհրդարան։

Պարզ չէր, թե ինչու Հանրապետականի փորձառու գործիչները չուզեցան մասնակցել ընտրություններին։ Ասում են, թե այսօր ՀՀ-ում իշխանություն է ձևավորում Մոսկվան։ Եվ Սերժ Սարգսյանն իր պասիվությամբ ակնարկում է, թե չի ուզում ռուսական սցենարով ձևավորված իշխանության մաս կազմել, չի ներում Մոսկվային 2018-ի հեղաշրջումը, չի ուզում ռուսական պարել։

Սերժ Սարգսյանն իր կենսագրությամբ կապվում է Արցախի ազատագրման շրջանի հետ։ Այսօր Արցախը զավթված է, հայերը Արցախից բռնի տեղահանված են։ Այս իրավիճակում Սերժ Սարգսյանն, այնպիսին, ինչպիսին նրան հիշում է հանրությունը, քաղաքական որևէ կարգավիճակում չի պատկերացվում։

Նա նաև դեմ էր դիվերսիֆիկացմանը։ Հրաժարականից որոշ ժամանակ առաջ Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում նա դիվերսիֆիկացումը ծայրահեղ վտանգավոր է համարել։ Ներկայումս ՀՀ-ին պարտադրվում է դիվերսիֆիկացիա, և բնականաբար՝ պահանջվում են այնպիսի գործիչներ, որոնք այս հարցում դրական դիրքորոշում ունեն։ Այս առումով ևս Սերժ Սարգսյանն անելիք չունի։

Մեծ է, սակայն, Սերժ Սարգսյանի ավանդը եվրաինտեգրման, անկախության և ժողովրդավարության հարցերում։ 2017-ի նոյեմբերի 24-ին է ստորագրվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ 2016-ին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևանում, ինչը մեծ ոգևորություն է հաղորդել անկախականներին։ 2008-ի դեկտեմբերի 3-ին բացվել է խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների հուշարձանը, որին ներկա է եղել ինքը։ Հաշվի առնելով այն, որ ներկայումս ՀՀ-ն ԵՄ-ին միանալու գործընթաց է սկսել, Սերժ Սարգսյանը, որպես եվրոպացիների մոտ վայելող գործիչ, մեծ ու ազգօգուտ կարող է անել։

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ևս լավ արդյունքներ է գրանցել։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի և այլ նախագծերի վերաբերյալ, Սերժ Սարգսյանը կարող է դրական դեր խաղալ, մեծացնել հանրային աջակցությունն ամերիկյան նախագծերին և հասնել նրան, որ Հայաստանը ավելին շահի հայ-ամերիկյան գործակցությունից։

Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանն այսօր անելիք ունի՝ որպես ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ գործակցությունը խորացնելու ջատագով, անկախության ու ժողովրդավարության պաշտպան, իրապես պահպանողական գործիչ։ Մյուս բոլոր պարագաներում նրա դարն անցել է, և նա անելիք չունի՝ չհաշված ազատ դասախոսությունները քաղաքականությամբ հետաքրքրվողների, ուսանողների և սկսնակների համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ