Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 12-06-2026

Փաշինյանը անցե՞լ է, որ Ռուսաստանից էլ շնորհավորեն. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու առթիվ շնորհավորական ուղերձ չհղելու թեման շարունակում է քննարկումների առարկա մնալ հանրային շրջանակներում։

Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են մեկնաբանում Մոսկվայի լռությունը, և ինչ պատճառներով, ըստ նրանց, Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Փաշինյանին ընտրական արդյունքների կապակցությամբ։

Հարցվածների մի մասը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, որ քաղաքական գործընթացներին խորությամբ չի հետևում։

«200 տարի է՝ մենք Ռուսաստանի հետ բարեկամություն ու ընկերություն ենք անում։ Ո՞վ գիտի, չեմ կարող ասել, քաղաքականությունից շատ հեռու եմ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները նշեցին, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին կուտակված խնդիրները չեն կարող չազդել պաշտոնական հարաբերությունների վրա։

«Որովհետև չի հավատում։ Էսքան բաներ տեսնելուց հետո չեմ ուզում ասել, բայց համամիտ եմ ձեր մտքերի հետ»,– նշեց հարցվածներից մեկը՝ խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին։

Կային նաև քաղաքացիներ, որոնք կասկածի տակ էին դնում ընտրությունների արդյունքները։

«Նախ Փաշինյանը անցե՞լ է, որ շնորհավորեն։ Էդքան ձայների խախտումով, գողանալով ձայները, էդ համարվո՞ւմ է ընտրվել»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մի շարք հարցվածներ էլ ընդգծեցին, որ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ Ռուսաստանի դերը Հայաստանի համար շարունակում է կարևոր մնալ։

«Ռուսաստանը պետք է մեզ, մենք էլ՝ Ռուսաստանին»,– նշեց քաղաքացիներից մեկը։

Հնչեցին նաև կարծիքներ, թե հարաբերությունների ներկայիս վիճակը պայմանավորված է ոչ միայն մեկ անձով, այլև ամբողջ քաղաքական թիմի գործունեությամբ։

«Փաշինյանը մենակով չի որոշում ամեն ինչ։ Իր հետ մի ամբողջ թիմ կա, որոշ մարդկանցից կարելի է այդպես ասել»,– ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը