Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 09:42 30-06-2026

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․ ՀՀ երրորդ նախագահը դարձավ 72 տարեկան

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

«Նրա համար այս օրը երբեք առանձնահատուկ տոնականություն չի ունեցել, առավելևս նման երանգ չունի վերջին տարիներին, երբ մեր երկրի և ժողովրդի համար սարսափելի կորուստների և ծանր փորձությունների այս ժամանակաշրջանում, հասկանալիորեն, տրամադրություն էլ չի մնացել։ Նախագահը մշտապես նախընտրել է իր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Այսօր էլ բացառություն չէ։

Նա իրեն հատուկ զսպվածությամբ և քաղաքավարությամբ, ինչպես միշտ, կընդունի հարազատների, ընկերների, գործընկերների, համախոհների, աջակիցների շնորհավորանքները, ծանոթ ու անծանոթ մարդկանց ջերմ խոսքերը, շնորհակալ և ուշադիր կլինի յուրաքանչյուրի նկատմամբ, չնայած որ օրն իր համար հատուկ նշանակություն չունի։ Կխնդրի հրապարակային հնչած բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան անպայման իր կողմից շնորհակալական խոսք և փոխադարձ բարեմաղթանքներ հղել դրանց հեղինակներին, իսկ պաշտոնապես ստացված նամակներին՝ անհատապես պատասխանել։

Պարո՛ն Նախագահ, Դուք չեք սիրում, երբ գնահատանքի խոսքեր են հնչեցնում Ձեզ ուղղված շնորհավորանքներում։ Եվ այդուհանդերձ, ուզեք, թե չուզեք, Ձեր ամբողջ կյանքն ու կենսագրությունը, Ձեր գործունեությունն ուղղակիորեն և ամբողջությամբ կապված են մեր պետության և ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման, նորանկախ Հայաստանի բանակաշինության և պետականության կերտման, Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման, ազատագրական պայքարի հետ։ Դրանք արժանապատիվ ու հաղթանակած պետության տարիներն էին։ Եվ փաստ է, որ Դուք Ձեր ուրույն ներդրումն ու անմիջական մասնակցությունն եք ունեցել այդ ամենում։ Գուցե հենց այդ պատճառով է առավել ծանր տեսնել, որ այն ամենը, ինչի համար պայքարել եք, ինչին նվիրել եք Ձեր կյանքի լավագույն տարիները, ինչի համար համազգային ջանքեր են ներդրվել և հազարավոր հայորդիներ իրենց կյանքերն են զոհաբերել, այսօր ոտնահարված ու մսխված է։

Անասելի դժվար է կրկին ուժ գտնել բազմաթիվ կորուստներից հետո առաջ նայել, հուսադրել կողքիններին, երբեք հոռետեսությամբ չտառապել, հուսահատությունը մեղք համարել, չափազանց իրատես լինելով՝ չկորցնել լավատեսությունը և շարունակել իրավիճակը փոխելու ելքեր փնտրել։
Դուք, ի տարբերություն շատ-շատերի, ունեցել եք համարձակություն խոսելու Ձեր սխալների, պաշտոնավարման տարիների թերացումների մասին, հրապարակային ներողություն եք խնդրել դրանց համար ու երբեք պատասխանատվությունը չեք բարդել ուրիշների վրա։ Եվ սա ևս Ձեր մարդկային արժանիքներից է, ինչպես նաև Հայրենիքին Ձեր անմնացորդ ծառայությունը, Ձեր դավանած արժեքներին, ընտանիքին ու ընկերներին անվերապահ նվիրվածությունը։

Թող Աստված Ձեզ ուժ և կորով պարգևի, ամուր առողջություն և երկար տարիների կյանք՝ տեսնելու Ձեր նպատակներն իրագործված՝ Հայաստանն ու հայկական Արցախը կրկին անվտանգ, հաղթանակած, արժանապատիվ ու խաղաղ, հզոր ներուժ ունեցող Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը՝ վերականգնված, հասարակությունը՝ համերաշխ, ազգային դավաճանություն գործածները՝ ամենախիստ պատժին արժանացած, թշնամին՝ ջախջախված։ Թող այդ օրը մոտ լինի։

Շնորհավոր Ձեր ծնունդը, պարո՛ն Նախագահ»։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ