Մամուլ 3 ամիս առաջ - 08:37 30-06-2026

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին նոր քաղաքապետ կընտրեր Կարեն Սիմոնյանին։

Եթե շրջանառվող այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի մասնավորի՝ արդյո՞ք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ՝ իրավապահ մարմինների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով, այս ամենը կարող էր նպատակ ունենալ խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել սահուն իշխանափոխությունը քաղաքում։

Գյումրիում բավականին տարածված է այն տեսակետը, որ քաղաքի մի զգալի հատված ցանկանում է տեսնել նոր ղեկավարություն։ Գյումրեցիները գիտեն, որ Կարեն Սիմոնյանն ունի անհրաժեշտ կառավարման փորձ ու կարողություններ քաղաքում զարգացման նոր փուլ սկսելու համար։ Նրանք համոզված են, որ արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի լուծել կուտակված բազմաթիվ խնդիրներ և Գյումրին դարձնել ավելի զարգացած ու բարեկարգ քաղաք։

Ըստ այդմ, եթե այդ տեղեկություններն իրական են, ապա ակնհայտ է նաև իշխանության վախը՝ վերջնականապես կորցնելու Գյումրին, որտեղ հասարակության մի զգալի հատված փոփոխությունների ակնկալիք ունի, սակայն ոչ օրվա իշխանության «միջամտությամբ»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար