Ներքին 3 ամիս առաջ - 23:57 11-06-2026

Խնդիրը 212 ձայնը չէ, խնդիրը լիակատար վերահսկողություն պահպանելն է․ Դավիթ Անանյան

ԿԸՀ-ի կողմից քիչ առաջ կայացված որոշումները դասական ընտրակեղծիք չեն։ Դրանք շատ ավելի նուրբ, հաշվարկված և քաղաքական հետևանքները մանրակրկիտ հաշվարկած քայլեր են։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը:

«10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների փաստացի «զրոյացման» հետևանքով բոլոր քաղաքական ուժերը կորցրեցին ձայներ, սակայն ամենաէական հարվածը հասցվեց հենց այն քաղաքական ուժին, որի խորհրդարան մուտք գործելու հարցը դեռ վերջնականապես փակված չէր։ «Բարգավաճ Հայաստանը» կորցրեց 212 ձայն։

Ակնհայտ է, որ եթե խորհրդարանում հայտնվի ևս մեկ ընդդիմադիր ուժ, իշխող քաղաքական ուժը կկորցնի իր քաղաքական մենաշնորհի զգալի մասը և այլևս չի կարողանա իր կամքով ու միանձնյա առաջ տանել ցանկացած որոշում, այդ թվում՝ հանրային կամքին հակասող և արտաքին կենտրոնների շահերից բխող նախաձեռնություններ։

Հետևաբար, այս պատմության մեջ խնդիրը 212 ձայնը չէ։ Խնդիրը ապագա խորհրդարանի կազմն է, իշխանության անսահմանափակ հնարավորություններն ու այն քաղաքական հաշվարկը, որի նպատակն է պահպանել լիակատար վերահսկողություն։

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են։ Այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքների լեգիտիմություն` գործնականում գոյություն չունի, և որոնք խարխլում են հանրային վստահության վերջին փշրանքները՝ հատկապես մեր պետականության համար այս ծանր ու գոյութենական ժամանակաշրջանում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում