Ավելին 5 տարի առաջ - 10:32 08-08-2021

Սինգապուրի հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել աշխարհի ամենափոքր վաղաժամ ծնված երեխան․ նա քաշը 212 գրամ էր

Աղջիկը, որը ծնվել է 212 գրամ քաշով, դուրս է գրվել Սինգապուրի հիվանդանոցից 13 ամիս հիվանդանոցում մնալուց հետո: Նա աշխարհի ամենափոքր վաղաժամ ծնված երեխան է։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է The Straits Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ Սինգապուրում մշտական ​​բնակության կարգավիճակ ունեցող Մալազիայի քաղաքացին երեխա է ունեցել նախատեսվածից երեք ամիս շուտ: Բժիշկները ստիպված էին շտապ վիրահատել կնոջը, որը տառապում էր պրեկլեմպսիայի սուր ձևով: Փորձագետները ենթադրում էին, որ երեխայի քաշը ծննդյան պահին կկազմի մոտ 400 գրամ:

Աղջիկը ներկայումս տանն է, նրա քաշը մոտ 6 կգ է, սակայն նա շնչառության սարքի կարիք ունի: Բացի այդ, չնայած տարիքին, երեխան դեռ չգիտի, թե ինչպես ինքնուրույն սնվել: Ինչպես հաղորդել է Սինգապուրի ազգային համալսարանի հիվանդանոցի ներկայացուցիչ Իվոն Ն.-ն, դա առաջին անգամն էր, որ տեղի բժիշկները հանդիպում էին նման երեխայի, անհրաժեշտ էր նորածնին խնամելու նոր մեթոդներ կիրառել:

Ինչպես նշում է թերթը, ծննդաբերության և հիվանդանոցում մնալու արժեքը կազմել է 200 հազար սինգապուրյան դոլար (147 հազար դոլար), իսկ մոտ 300 հազար սինգապուրյան դոլար (221 հազար դոլար) հանգանակվել է բարեգործական հիմնադրամների միջոցով:

Ըստ գրանցամատյանի, որը վարում է Այովայի ամերիկյան համալսարանը, մինչ այդ աշխարհի ամենափոքր վաղաժամ ծնված երեխան ևս աղջիկ էր՝ Սաբին: Նա ծնվել է 2018 թվականին ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում և կշռել է 245 գրամ: 2019 թվականին աշխարհի ամենափոքր վաղաժամ ծնված տղան դուրս է գրվել Ճապոնիայի հիվանդանոցներից մեկից: Նրա ծննդյան քաշը 268 գրամ էր: 2020 թվականի հունիսին Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ծնվել էր մի աղջիկ, որը կշռում էր 250 գրամ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում