Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:19 02-05-2025

Աշխարհի ամենամեծ և ամենափոքր շները վերջապես հանդիպել են. The Sun

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել բացառիկ հանդիպում․ աշխարհում գրանցված ամենամեծ և ամենափոքր շները վերջապես տեսել են միմյանց։ Յոթնամյա Գրեյթ Դեյն Ռեջիի հասակը հասնում է 101 սանտիմետրի, իսկ փոքրիկ չիխուահուա Փըրլը, որ կշռում է ընդամենը մի քանի հարյուր գրամ, ունի ընդամենը 9 սանտիմետր բարձրություն։

Չնայած չափսերի հսկայական տարբերությանը, շները հանդիպման ընթացքում միանգամայն հանգիստ ու բարեկամական են եղել։ Ռեջիի տերը նշել է, որ իր շունը հայտնի է իր նրբանկատ բնավորությամբ, ուստի վստահ է եղել, որ Փըրլին հանդիպելիս նա կցուցաբերի առանձնահատուկ զգուշություն։ Փըրլի տերն էլ ժպիտով հավելել է, որ փոքրիկ չիխուահուան, կարծես, ինքն էլ չի գիտակցում իր սանտիմետրանոց հասակը՝ իրեն պահելով մեծ շան պես։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում