Ավելին 5 տարի առաջ - 23:59 09-08-2021

Աշխարհում ամենափոքր նորածին աղջիկը 13 ամիս անց հիվանդանոցից դուրս է գրվել

Երեխային, որի քաշը ծնվելու պահին 212 գրամ էր կազմում, դուրս են գրել Սինգապուրի հիվանդանոցից՝ 13 ամսվա ինտենսիվ բուժումից հետո: Ինչպես հաղորդում է BBC- ն, աղջիկը այժմ կշռում է ավելի քան 6 կիլոգրամ և առողջական լուրջ խնդիրներ չունի:

Կվեկ Յու Սյուանը ճանաչվել է աշխարհի ամենափոքր նորածին երեխան: Նրա քաշը չէր գերազանցում միջին խնձորի զանգվածը, իսկ մարմնի երկարությունը 24 սանտիմետր էր:

Մայրը երեխային ունեցել է հղիության 25-րդ շաբաթում՝ կեսարյան հատումով: Շտապ վիրահատության պատճառը ախտորոշումն էր՝ կնոջ մոտ ախտորոշվել էր պրեկլամպսիա: Այս հիվանդության դեպքում մոր արյան ճնշումը կտրուկ աճում է, ինչը կարող է վնասել նրա ներքին օրգաններին և պտղին:

Ըստ Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի, որտեղ ծնվել է Յու Սուանը, երեխան ողջ մնալու շանսեր գրեթե չի ունեցել։ Այնուամենայնիվ, նրա ծնողները կարողացել են վճարել հիվանդանոցում նրա երկար մնալու համար՝ բարեգործական արշավի շնորհիվ, որը հավաքել է ավելի քան 270.5 հազար դոլար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը