87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 5 ամիս առաջ - 15:36 11-06-2026

DJ Vakcina-ն հայտնել է երեխայի սեռը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամիսներ առաջ հաղորդավարուհի DJ Vakcina-ն (Արուսիկ Մկրտչյան) հանրությանը հայտնեց մեծ ու սպասված նորությունը՝ իրենց ընտանիքում շուտով հերթական համալրումն է սպասվում: Իսկ արդեն այսօր, նա կազմակերպել է «Gender Party»-ն:

Չափազանց հուզիչ, շքեղ ու միաժամանակ բարձր տրամադրությամբ անցկացված միջոցառման ամենաթեժ պահին, երբ վերջապես բացվել է գաղտնիքը, օդը լցվել է կապույտ գույնով. DJ Vakcina-ն և նրա ընտանիքը տղա երեխայի են սպասում:

Ապագա մայրիկը չի թաքցրել իր անսահման հուզմունքն ու երջանկությունը, երբ սիրելիների շրջապատում բացահայտվել է այս նորությունը:

Տոնական ու ճոխ արարողության առաջին իսկ կադրերն ու տեսանյութերը պայթեցրել են համացանցը՝ առաջացնելով հետևորդների մեծ հետաքրքրությունը:

Սոցիալական ցանցերում օգտատերերն ու հայտնի գործընկերները շտապում են հեղեղել էջը ջերմ մաղթանքներով ու շնորհավորանքներով՝ ապագա ծնողներին մաղթելով թեթև հղիություն և անսահման երջանկություն իրենց մեծացող ընտանիքում:

Թամարա Քալանթարյան