Ներքին 5 ամիս առաջ - 23:58 30-05-2026

«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա Ռոստոմյան

Վերջին օրերին ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են Հայաստանում կիրառել, այսպես կոչված, «մոլդովական սցենարի» առանձին տարրեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական սրման, արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման և հասարակության մեջ հակառուսական օրակարգի ակտիվ առաջմղման միջոցով։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Հրաչյա Ռոստոմյանը։

«Սակայն այս քաղաքականության հեղինակները կամ չեն գիտակցում, կամ միտումնավոր անտեսում են մի հիմնարար հանգամանք. Հայաստանը և Մոլդովան գտնվում են արմատապես տարբեր աշխարհաքաղաքական, տնտեսական և անվտանգային միջավայրերում։

Մոլդովայի և Հայաստանի միջև առաջին ու ամենակարևոր տարբերությունն այն է, որ Մոլդովայի քաղաքացիների զգալի մասը միաժամանակ նաև Ռումինիայի քաղաքացի է։ Իսկ Ռումինիան Եվրամիության անդամ պետություն է, որն ունի ընդհանուր սահման Մոլդովայի հետ և վերջինիս հետ գտնվում է տնտեսական, սոցիալական, կրթական ու ենթակառուցվածքային խորը ինտեգրման գործընթացում։

Եթե Ռուսաստանի կողմից կիրառվում են տնտեսական սահմանափակումներ կամ քաղաքական ճնշումներ, Մոլդովան ունի այլընտրանքային հենարան՝ եվրոպական շուկան, եվրոպական ենթակառուցվածքները և միլիոնավոր մարդկանց համար բաց եվրոպական հնարավորությունները։

Հայաստանը նման իրավիճակում չէ։

Մենք չունենք Եվրամիության հետ ընդհանուր սահման, չունենք ԵՄ անդամ որևէ երկրի հետ անմիջական հաղորդակցություն և չունենք այնպիսի տնտեսական ու իրավական հնարավորություններ, որոնք Մոլդովային տրամադրում է Ռումինիայի գործոնը։

Ավելին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է էականորեն կապված մնալ ռուսական շուկայի և ԵԱՏՄ տնտեսական տարածքի հետ։ Հայաստանի արտահանման զգալի մասը, հազարավոր ձեռնարկությունների գործունեությունը և տասնյակ հազարավոր աշխատատեղեր ուղղակի կամ անուղղակիորեն կապված են այդ տնտեսական համակարգի հետ։

Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարը Հայաստանի համար տնտեսական անվտանգության, սոցիալական կայունության և նույնիսկ պետական դիմակայունության խնդիր է։

Եթե Մոլդովայի համար Ռուսաստանի ազդեցության նվազեցման դեպքում գոյություն ունի ռումինական և եվրոպական այլընտրանք, ապա Հայաստանի պարագայում նման բնական այլընտրանք պարզապես չկա։

Ստեղծվող վակուումը մեծ հավանականությամբ լցվելու է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական ազդեցությամբ։ Եթե Մոլդովայի դեպքում խոսքը եվրոպական ինտեգրման մասին է, ապա Հայաստանի պարագայում նույն գործընթացը կարող է հանգեցնել թուրք-ադրբեջանական ազդեցության կտրուկ խորացման՝ մեր երկրի «վիլայեթացման» հեռանկարով:

Կարճ ասած, եթե Ռուսաստանի հետ առճակատումը Մոլդովայի շարքային քաղաքացու կյանքում առանձնապես ոչինչ չի փոխում, ապա Հայաստանի քաղաքացու կյանք փոխվելու է գլխիվայր՝ կյանքի որակի կտրուկ վատթարացմամբ:

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել այլ երկրների փորձի մեխանիկական կրկնության վրա։ Մեզ անհրաժեշտ է հավասարակշռված և ազգային շահերից բխող քաղաքականություն, որը կերաշխավորի տնտեսական կայունությունը, անվտանգությունը և պետականության ամրապնդումը՝ աշխարհաքաղաքական փորձարկումների և արկածախնդրության փոխարեն:

Հայաստանին անհրաժեշտ են լավ և անցնում փոփոխություններ, որը կարող է երաշխավորել ԲՀԿ-ն»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում