Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 10:36 18-01-2025

Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան

Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Ծանրամարտի համայնքի սիրելի գործընկերներ, ընկերներ, մարզիչներ, մարզիկներ։

Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով։

2016 թվականից, ինչ-որ իմաստով ճակատագրի բերումով զբաղեցրել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։

Այն ժամանակ ֆեդերացիայի կողմից այդ առաջարկը մեծ հաշվով ինձ համար անսպասելի էր և պայմանավորված էր առկա որոշակի խնդիրներով։

2016 թ-ին ընդունելով առաջարկը՝ ես չէի պատկերացնում, որ կարող է այսքան երկար ղեկավարեմ ծանրամարտի ֆեդերացիան։ Կար պատկերացում, որ մի կարճ փուլ, խնդիրները կարգավորելուց, զարգացման ճիշտ հուն դնելուց հետո, ես կզիջեմ իմ տեղը, ու կկենտրոնանամ իմ հիմնական աշխատանքների վրա։ Բայց կյանքը գնաց այլ՝ իմ չպլանավորած ճանապարհով։

Ես շնորհակալ եմ ֆեդերացիայի բոլոր անդամներից, մարզիկներից, մարզիչներից, որոնց հետ մենք երկար աշխատել ենք՝ հասնելով զգալի արդյունքների։ Իսկ արդյունքներն իսկապես զգալի են, և դա մեր բոլորի համատեղ աշխատանքի պտուղն է։

2016-2024 թթ-ին մեր ծանրամարտիկները բերել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր, զարգացած պետության։ Մենք դա արել ենք։ Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձևերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրամարտիկները։ Մենք բերել ենք 4 օլիմպիական մեդալ։

Հայաստանում առկա է ծանրամարտի լրջագույն, փառահեղ ավանդույթներով դպրոց, որի պահպանումը և զարգացումը կարևորագույն խնդիր է։

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին. առանց Ձեր անմնացորդ նվիրման նման արդյունքներ հնարավոր չէին լինի։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանին, ով ամեն օր եղել է մեր մարզիկների ու մարզիչների կողքին, մարդու, որն ունի էական ներդրում, մասնակցություն մեր մարզական փառահեղ պատմության մեջ։

Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, մարզասերներին, որոնց անկեղծ, ջերմ աջակցությունը մեր թիմերին, մարզիկներին տալիս է հաղթելու ուժ և կամք։ Շնորհակալություն»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում