Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 21:22 22-05-2026

Պետրոս Ղազարյանը, իմ անունը նշելով և իմ մտքերը մեջբերելով, աղավաղել է խոսքերս. Շահեն Հարությունյան

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երկու խոսք իմ և Պետրոս Ղազարյանի զրույցից։

Հ1-ի «Մեծ բանավեճ» հաղորդումից հետո մոտեցա Պետրոս Ղազարյանին և հարցրեցի՝ ինչո՞ւ է Արման Թաթոյանի հետ հարցազրույցի ընթացքում, իմ անունը նշելով և իմ մտքերը մեջբերելով, աղավաղել խոսքերս։

Նշեմ նաև, որ այդ հաղորդման ընթացքում Արման Թաթոյանը բարձրաձայնեց ճշմարտությունը և պաշտպանեց իր թիմակցին՝ ասելով, որ իմ խոսքերը ներկայացվել են խեղաթյուրված։

Պետրոս Ղազարյանը պատասխանեց, թե եթե ինքը խոսքերս աղավաղվել է, ապա ինչո՞ւ ենք մենք հեռացրել մեր համագումարի տեսագրությունները։

Նույն պահին բացեցի և ցույց տվեցի YouTube-ում մեր համագումարի տասնյակ տեսանյութերը, որոնց մեջ ներկայացված է նաև իմ ամբողջական խոսքը։ Նրա առաջարկով գտանք հենց այն հատվածը, որի մասին խոսք էր գնում, լսեցինք այն ոչ թե մեկ, այլ՝ երեք անգամ։

Դրանից հետո կրկին հարցրեցի՝ ինչո՞ւ Հանրային հեռուստատեսությամբ աղավաղվեց իմ խոսքը։
Պետրոս Ղազարյանի պատասխանը հետևյալն էր՝ «քո ասածից դա է ենթադրվում»։

Անմիջապես պատասխանեցի՝ սխալ է ենթադրել։ Հաջորդ հարցին, թե արդյո՞ք ամբողջությամբ տիրապետում է այն պատմական թեմային և փաստերին, որոնց շուրջ մեկնաբանություն է արել, պատասխանը բացասական էր։

Նման կարևոր թեմաների դեպքում անթույլատրելի է ենթադրությունների հիման վրա մարդկանց ներկայացնել խեղաթյուրված պատկեր, մանավանդ, եթե թեմային չես տիրապետում։

Եվ ես իրեն ասել եմ, որ եթե հատուկ միտում չի եղել իմ խոսքերը աղավաղելու կամ կեղծ տեղեկություն տարածելու, ապա սպասում եմ հրավերի հենց նույն հաղորդման շրջանակներում, որպեսզի ամբողջ Հայաստանի առաջ պարզաբանենք, թե ինչ է իրականում ասվել, ինչ է ներկայացվել և փաստերով քննարկենք այդ կարևոր ու արդիական թեման։

Պետրոս Ղազարյան, սպասում եմ։

Հ․Գ․ Այս զրույցի մասին հրապարակային եմ խոսում, քանի որ այն անձնական բնույթ չի կրել։ Զրույցին ներկա են եղել տարբեր մարդիկ՝ այդ թվում իմ թիմակիցներն ու Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք