Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 20-05-2026

Նախընտրական Հայաստան. Ավինյանը բնակարաններ է բաժանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ընտրություններով պայմանավորված՝ գործող իշխանությունների խուճապն օր օրի ավելի ակնհայտ է դառնում։ Եթե օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստիպված էր պարզաբանումներ տալ տեսախցիկներ և տեխնիկա նվիրելու թեմայով, ապա այժմ՝ ԱԺ ընտրություններից ընդամենը օրեր առաջ, քաղաքային իշխանություններն անցել են արդեն խոշոր «նվիրատվությունների»՝ առանց ավելորդ բացատրությունների բնակարաններ բաժանելով պոտենցիալ ընտրողներին։

Այնպիսի տպավորություն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցել է՝ «всё для фронта, всё для победы» արտակարգ ռեժիմին։ Երևանի քաղաքապետի 2026 թվականի վերջին որոշումների նախագծերը փաստացի բացահայտում են ընտրազանգվածին սիրաշահելու և համայնքային գույքը հապշտապ սեփականաշնորհելու հստակ սխեմա։

Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տասնյակ քառակուսի մետրերով բնակարանները վարչական ակտերով շռայլորեն փոխանցվում են քաղաքացիներին։

Ընդ որում, բոլոր որոշումների համար որպես իրավական հիմք է հանդիսանում Երևանի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշումը։ Ահա «նվիրատվությունների» ծավալները՝ ընտրություններից առաջ․ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 28-րդ շենքի 70-րդ բնակարանի վերաբերյալ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին լիազորվել է համայնքային բյուջեի հաշվին անհատույց օտարել (նվիրել) 72.3 քմ մակերեսով բնակարանը մեկ անձի՝ Աննա Ազիզի Համբարձումյանին։



Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 7ա շենքի 5-րդ բնակարանի դեպքում համայնքային սեփականությունից օտարվել է 55.25 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, որը անհատույց տրամադրվել է Կարինե Ռուստիկի Միրոյանին և Մերի Գարեգինի Միրոյանին։



Շենգավիթ վարչական շրջանի՝ Շահամիր Շահամիրյանների փողոց, շենք 1/1, բն. 50 հասցեում գտնվող 39.91 քմ մակերեսով բնակարանը քաղաքապետարանի կողմից անհատույց նվիրվել է երեք անձի՝ Սուրեն Սամվելի Սիմոնյանին, Ամալյա Հմայակի Թաննիլյանին և Սամվել Սիմոնի Սիմոնյանին։



Այս գործընթացում ամենաուշագրավը քաղաքական երկակի ստանդարտներն են։ Եթե ընդդիմադիր որևէ գործիչ կամ ուժ ընտրարշավի շրջանակում փորձի նույնիսկ խորհրդանշական աջակցություն կամ տեխնիկական իր (օրինակ՝ հեռուստացույց կամ տեսախցիկ) փոխանցել քաղաքացուն, իշխանական քարոզչամեքենան և իրավապահները դա անմիջապես կորակեն որպես քրեորեն պատժելի ընտրակաշառք և ընտրողների կամքի վրա ազդեցություն։

Սակայն, երբ գործող քաղաքապետը ԱԺ ընտրությունների նախաշեմին, մի քանի ստորագրությամբ միլիոնավոր դրամներ արժեցող ամբողջական բնակարաններ է նվիրում պոտենցիալ ընտրողներին, դա ներկայացվում է որպես «սովորական վարչական գործընթաց» և «բնակարանների մասնավորեցում»։ Այսպիսով, իշխանությունը գործի է դնում ամեն հնարավոր մեթոդ՝ չխորշելով օգտագործել վարչական ու համայնքային բոլոր ռեսուրսները։

Փաստաթղթերում հստակ նշված է՝ նվիրատվության պայմանագրերը կնքվելու են անմիջապես վարչական շրջանների (Աջափնյակ, Շենգավիթ) ղեկավարների կողմից, ինչը նշանակում է, որ թաղապետարանները վերածվել են ընտրողներին «գոհացնելու» և ձայներ ապահովելու ուղիղ գործիքի։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին