Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:05 24-02-2023

Միակ շենացնողը. Ավինյանը օրենքի խախտմամբ նախընտրական պաստառն արդեն փակցրել է

Տիգրան Ավինյանը, ով արդեն քանի ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում որպես քաղաքապետի իշխանական թեկնածու, իր գործունեությունը սկսել էր Օղակաձեւ զբոսայգու սրճարան-կրպակների ապամոնտաժմամբ, տարբեր հանդիպումներ է ունենում, սակայն դրանք ոչ թե փոխքաղաքապետի պաշտոնական հանդիպումներ են, այլ քաղաքապետի թեկնածուի քարոզարշավ։

Ավինյանը սիրում է հայտնվել հնարավոր ու անհնար բոլոր վայրերում ու հանդես գալ տարբեր կարգավիճակներում, օրինակ` «Սուրմալու»-ի ողբերգական վայրից սկսած` մինչև ավտոբուսի վարորդի դերում։

Նախորդ տարվա սեպտեմբերին Երևանի փոխքաղաքապետ նշանակված Ավինյանն արդեն հասցրել է հանդիպել մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների բնակիչներին, նրանց տալ խոստումներ, իսկ այդ ամենը լուսաբանելուն լծված է մի ամբողջ թիմ՝ այն էլ հանրային միջոցների հաշվին։ Իհարկե, դա երբեմն զավեշտի է հասնում. օրինակ՝ «Բարձունք» հիմնադրամի ղեկավար Էռնեստ Ավանեսովն իր ֆեյսբուքյան էջում Աջափնյակ վարչական շրջանից արված Ավինյանի պաստառի լուսանկարն է հրապարակել, որի վրա գրված է՝ «Միակը, ով շենացնում է քաղաքը»։

Իհարկե, այն կարող է նաև ֆեյք պաստառ լինել, բայց քանի որ ինքն արդեն լիարժեք ընտրապայքարի մեջ է, ոչ ոք չի քննարկում այդ տարբերակը։

Բացի այն, որ Ավինյանն իր քարոզարշավի նախընտրական պաստառները փակցրել է մի քանի ամիս շուտ, որը, Ընտրական օրենսգրքի կոպիստ խախտում է, քանի որ նախընտրական քարոզարշավի պաստառներ թեկնածուները կարող են փակցնել բացառապես քարոզարավի մեկնարկի նախօրդ գիշերվանից սկսած՝ ընդամենը տասներկու օր, մի բան էլ՝ միակի ու անկրկնելիի դերում է։

Հետաքրքրիր է՝ ինչպես է շենացնելու Աջափնյակը, արդյո՞ք կսկսի հենց Աջափնյակի մետրոյից, որը բաղձալի երազանք է դարձել համայնքի բնակիչների համար։

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ հաջորդ տարվա ընտրություններում Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն հենց 33-ամյա Ավինյանն է, դե, Ավինյանն էլ, կաշվից դուրս գալով, «բարձր է» պահում սեփական թիմի պատիվը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր