Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:27 05-12-2022

Գլխավոր դատախազը օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով պահանջել է արդյունավետ քննություն


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

Գյումրի համայնքում գտնվող Շիրակի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը:

Գլխավոր դատախազը, նախքան բովանդակային քննարկմանն անցնելը, շնորհավորել է Արմեն Չիչոյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դատախազի մասնագիտական և մարդկային որակները թույլ կտան մարզում անցնցում ու արդյունավետ կազմակերպել գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերությունները, բծախնդիր լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ավարտելին հասցնելու հարցի նկատմամբ, սեղմ ժամկետներում առաջարկել դրանց լուծումները՝ շեշտելով, որ վարույթների հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ իրավապահ կառույցների կողմից ձգձգումներն ու անգործությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը ողջունել է գլխավոր դատախազի այցը Շիրակի մարզ, կարևորել է մարզի նոր դատախազի նշանակումը և վստահություն հայտնել, որ Արմեն Չիչոյանը կնպաստի Շիրակում օրինականության ամրապնդմանը:

Մարզի դատախազ Չիչոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին վստահության համար և նշել, որ անելու են առավելագույնը՝ հատկապես խնդրահարույց և ձգձգվող վարույթները սեղմ ժամկետներում լուծելու համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է օտարման ոչ ենթակա տարածքներն ու զբոսայգիները, որոնք օրենքի խախտմամբ գտնվում են կոնկրետ անձանց տնօրինման ներքո, քաղաքացիներին վերադարձնելուն, քրեական վարույթի հետ մեկտեղ պետական շահերի պաշտպանության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, իրավապահ կառույցների միջև գործընկերային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև պահանջել է պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով բծախնդիր, անզիջում, արդյունավետ և առանց ձգձգումների քննություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ հարկատուների միջոցներից իրականացվող ծախսերը՝ այդ թվում սուբվենցիոն ծրագրերը, պետք է լինեն նպատակային և արդյունավետ:

Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:







Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին