Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 20:19 15-05-2026

Ներողություն կխնդրի՞․ Փաշինյանն առնվազն 38 «անմեղ» Ռոբերտ Քոչարյանի համբալ է անվանել

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը փորձելով սուր պատասխան տալ Ռոբերտ Քոչարյանին, կարծես անզգուշորեն կոլեկտիվ հարված է հասցրել նաև Հայաստանի մյուս Ռոբերտ Քոչարյաններին։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրեն համբալ անվանելու դրվագին, հաշվի չի առել մի կարևոր հանգամանք ու վիրավորել է այլ մարդկանց։

«Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ: Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար՝ դառնում են համբալ։ Հասկացար, ա՛յ համբալ»,- ֆեյսբուքյան տեսանյութում երկրորդ նախագահին արձագանքել է Փաշինյանը:

Oragir.News-ը ուսումնասիրել է ԿԸՀ ընտրողների ռեգիստրը և պարզել, որ Հայաստանում կա առնվազն 39 Ռոբերտ Քոչարյան՝ ներառյալ երկրորդ նախագահը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությոնից հետո տեսականորեն ստացվում է, որ առնվազն 38 Ռոբերտ Քոչարյաններն էլ կարող են նստել ու մտածել՝ «մենք հիմա ո՞ր մեղքի համար դարձանք համբալ»։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է «ժողովրդական» երևալ՝ առանց մտածելու մարդկանց «համբալ» անվանելով։ Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանում գոնե մի քանի տասնյակ մարդ կա, որոնց անուն-ազգանունը հենց Ռոբերտ Քոչարյան է։

Ստացվում է՝ Փաշինյանը մեկ արտահայտությամբ ոչ միայն քաղաքական ընդդիմախոսին է փորձում վիրավորել, այլ ավտոմատ կերպով առնվազն 38 «անմեղ» Ռոբերտ Քոչարյանների էլ է մտցնում «համբալի» ցուցակի մեջ։ Հաշվի առելով, որ ԿԸՀ ընտրողների ռեգիստրում կան միայն չափահասների տվյալներ, պարզ չէ, թե իրականում քանի մարդու է վիրավորել Նիկոլ Փաշինյանը։

Հանուն արդարության նշենք, որ «համբալ» բառը մեր քաղաքական դաշտ է նետվել ոչ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, այլ Երևանի քաղաքապետ, ՔՊ պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի, որը «Օպելի» վարորդներին անվանել էր համբալ։

Թերևս այժմ Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող Ռոբերտ Քոչարյանները Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ պետք է այլ կերպ ներկայանան․ «Ես Ռոբերտ Քոչարյան եմ… բայց ոչ էն մեկը», «Ճշտեմ՝ երկրորդ նախագահը չեմ» կամ «Ես էն Ռոբերտ Քոչարյանը չեմ, ու առանձնապես համբալ էլ չեմ»։

Այս ամենից հետո միայն կարող ենք սպասել Նիկոլ Փաշինյանի ներողությանը, սա նվազագույնն է, ինչ կարող է անել նա այսքան մարդկանց վիրավորելուց հետո։

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին