Ներքին 3 ամիս առաջ - 19:07 14-05-2026

Սոցիալական ցանցում ատելության խոսք տարածելու գործով անձ է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Երևանում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ քաղաքացի Ա.Ա.-ն ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով տարածել է ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ա.Ա.-ն ձերբակալվել է, և դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։