Ներքին 3 տարի առաջ - 14:43 21-09-2023

Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ․ Ավինյան

Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար ևս մեկ առիթ է՝ խորհելու մեր պետության անցած ճանապարհի, հաջողությունների, փորձությունների և մարտահրավերների մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի։ Նման որոշում կայացնում է այն քաղաքացին, ով հավատով է լցված իր իսկ ուժերի նկատմամբ։

Անկախության 32-րդ տարեդարձը մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ծանր և փորձություններով լի ժամանակահատվածում։ Վերջին օրերին Արցախի մեր հայրենակիցները անցնում են ծանրագույն ժամանակների միջով։ Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, մենք պարտավոր ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունն, անկախությունն ու ազատությունն, դիմակայել փորձություններին ու հնարավորինս նվազեցնել անվտանգային սպառնալիքները։ Մենք և միայն մենք կարող ենք դա անել։

Մեր թշնամիները ձեռք-ձեռքի տված շարունակելու են մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ պայքարը։ Այս պայքարում միայն մենք ենք մեր օգնականը, մեր անկախության և ինքնիշխանության երաշխավորը։ Առավել քան երբևէ բոլորիս այսօր անհրաժեշտ է միասնականություն և կայունություն։ Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, քանի որ դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար, թուլացնելով մեր դիմադրողականությունը։

Իմ խոնարհումն ու ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին, որոնք ամենաթանկը՝ իրենց զավակների կյանքը չեն խնայել մեզ բոլորիս համար, ուստի և մենք պետք է լինենք նրանց կողքին։
Աստված մեզ և մեր երկրին պահապան»,-գրել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում