Ներքին 5 ամիս առաջ - 15:18 12-05-2026

Չկա ավելի մեծ սեր, քան մոր սերն է. Արմինկայի որդին մեծացել է

Արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան, ով միշտ աչքի է ընկել իր նրբաճաշակությամբ և անկեղծությամբ, սոցիալական հարթակներում կիսվել է նոր լուսանկարով:

Այս անգամ ուշադրության կենտրոնում նրա որդին է՝ Ալեքսը, ով արդեն բավականին մեծացել է և դարձել իսկական պատանի: Լուսանկարին կից երգչուհին արել է սրտաճմլիկ գրառում, որը հուզել է նրա հազարավոր հետևորդներին. «Իմ կյանքը երբեք այնքան իմաստալից չի եղել, որքան մայրանալուց հետո։ Ու հա, չկա ավելի մեծ մարդկային սեր, քան մոր սերն է»։

Արմինկան երբեք չի թաքցրել, որ որդին իր կյանքի գլխավոր առանցքն է: Չնայած երգչուհին շարունակում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով և հետևել նորաձևության թրենդներին, նրա համար առաջնայինը միշտ եղել է Ալեքսի դաստիարակությունն ու երջանկությունը:

Հետևորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Ալեքսը օրեցօր ավելի է նմանվում իր գեղեցկուհի մայրիկին, իսկ նրանց միջև եղած կապը օրինակելի է:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»