Ներքին 5 ամիս առաջ - 15:55 11-05-2026

Մայրը միշտ տոն է. Անդրեի և մայրիկի պարը ցնցել է համանցանցը

Մայրերի օրվան ընդառաջ, երբ ամբողջ աշխարհում մեծարում են ամենաթանկ էակներին, երգիչ Անդրեն հանդես է եկել անչափ զգացմունքային հրապարակմամբ։

Նա կիսվել է իր և մայրիկի համատեղ պարի տեսանյութով, որը դարձել է օրվա ամենաքննարկվող ու հուզիչ կադրերից մեկը։ Երգիչն իր հրապարակումն ուղեկցել է սիրառատ ու խորիմաստ տողերով.

«Անկախ երկրից ու օրացույցից՝ ՄԱՅՐԸ միշտ տոն է։ Մայրիկիս հետ այս պարը՝ հոգուս ամենաթանկ պահերից մեկն է»։

Տեսանյութում երևում է այն անսահման ջերմությունն ու սերը, որը կապում է երգչին և նրա մայրիկին։ Հետևորդները չեն կարողացել անտարբեր անցնել այս գեղեցիկ կադրերի կողքով՝ հեղեղելով մեկնաբանությունների դաշտը օրհնանքներով ու հիացական խոսքերով.

«Մայրական սերն անփոխարինելի է»,– գրել է օգտատերերից մեկը։

«Իսկական տոն հոգու համար, շնորհակալություն այս ջերմության համար»,– հավելել է մեկ ուրիշը։

Այս հրապարակումը ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորիս, որ անկախ տարիքից ու հաջողություններից, մայրիկները մնում են մեր կյանքի ամենաամուր հենարանն ու ամենամեծ սերը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»