Ներքին 3 ամիս առաջ - 20:18 02-05-2026

Հայտնի է՝ ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին

Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։

«Ազատության» տրամադության տակ է հավաքի ավարտին ընդունվելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե «ԵՄ-ը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը»:

Թեև մոտ երեք տարի առաջ վարչապետ Փաշինյանը եվրախորհրդարանում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի, Խորհրդարանն էլ անցած տարի օրենք էր ընդունել ԵՄ-ը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում հավաքի ավարտին որևէ պարտավորություն ստանձնել այս ուղղությամբ։

Փոխարենը, ակնկալվում է, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանի համար առանցքային՝ վիզաների ազատականացման հարցում «նշանակալի առաջընթացի» մասին։ Սա նախատեսված մի քանի փուլերից առաջինն է, և ակնկալվում է, որ այս տեմպերով բարեփոխումները կատարելու դեպքում Հայաստանի քաղաքացիները երեք-չորս տարի անց՝ այս տասնամյակի ավարտին, կկարողանան առանց վիզաների այցելել շենգենյան գոտի։

Փաստաթղթում հիշատակում չկա նաև Հայաստանին նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորության մասին. հղում է կատարվում միայն նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոյին և 2.5 միլիարդ եվրոյին, որը Երևանը կարող է ստանալ դաշինքից՝ նախագծեր ներկայացնելով՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում։ Մյուս կողմից, ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները Երևանում կդիմեն եվրոպացի գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաստանում։

Կոնկրետ ներդրումային ծրագրերի շարքում նշվում է Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը, որով նախատեսվում է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել Եվրամիության հետ և տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դեպի Եվրոպա։
Այս նախագծի մասին Բրյուսելը բազմիցս է խոսել , սակայն այն դեռևս չի մեկնարկել։

Ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները նաև վերստին աջակցություն կհայտնեն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Համատեղ հայտարարության նախագծում, սակայն, խոսք չկա Ղարաբաղից տարհանված հայերի, նրանց իրավունքների պաշտպանության կամ՝ Բաքվում ազատազրկվածների մասին։

Հունիսի յոթին կայանալիք Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ ընդունվելիք փաստաթղթում Եվրամիության առաջնորդները նաև ընդգծում են՝ «Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման»։

Կողմերի միջև երբևէ անցկացված առաջին այս գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Կանադայի վարչապետը։ Գագաթնաժողովի առանցքում կլինեն նաև միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան