Ուղիղ եթեր
Ներքին Միտք 29 րոպե առաջ - 10:48 04-11-2026

Բարձրաստիճան պաշտոնյայի արձանագրումները սարսափելի փաստի մասին են խոսում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔԿ նախագահի մասին

Ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավոր անգործության են մատնված։

Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քննչական կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով բանակում ինքնասպանության մեծաթիվ դեպքերին, նշում է, որ հիմնական պատճառներից են նաև կոնկրետ զինծառայողների՝ որոշակի սեկտայի հարելը, որի պայմաններում վերջիններս ինքնասպանության հակվածություն են ունենում:

Որպես օրինակ՝ ՔԿ ղեկավարը ասում է, որ այդ սեկտային հարողները հատուկ դաջվածքներ ունեն, որոնք, մասնագետների եզրակացությամբ, զինծառայողների մոտ ինքնասպանության հակվածության մասին են վկայում:

Բարձրաստիճան պաշտոնյայի արձանագրումները մեկ այլ սարսափելի փաստի մասին են խոսում:

Փաստորեն, ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների (դեռևս անհայտ) հարողներ են, որոնք մարմնի վրա կոնկրետ դաջվածքներ ունեն, իսկ բանակում գործող համապատասխան օղակները, ԶՈւ-ում կարգապահության և նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավոր անգործության են մատնված:
Երկրորդ՝ ոչ միայն ինքնասպանությունների, այլև, առհասարակ, նմանատիպ վտանգավոր խմբերի դեմ բավականին արդյունավետ աշխատանք էին ժամանակին տանում ԶՈւ-ում տասնամյակներով գործող Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայողները, իսկ այդ ինստիտուտը իշխանությունը քանդեց, իսկ տեղը լցրեց վտանգավոր գաղափարներով:

ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը ոչ միայն ինքնասպանությունների պատճառահետևանքային կապի, այլև բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է, որտեղ ներմուծվում են սարսափելի երևույթներ և բարքեր, իսկ բանակ դրանց մուտքը կանխելու կամ ներսում դրանք չեզոքացնելու բավարար ջանքեր չեն գործադրվում»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի