«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»,– գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին՝, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։