Արտաքին 5 ամիս առաջ - 22:43 30-04-2026

Պենտագոնը հերքել է Իրանի դեմ պատերազմի համար 200 մլրդ դոլար պահանջելու լուրը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է այն պնդումները, թե ամերիկյան վարչակազմը մտադիր է լրացուցիչ 200 միլիարդ դոլար պահանջել Իրանի դեմ գործողությունների համար:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ սենատոր Քիրստեն Ջիլիբրանդը Հեգսեթին խնդրել է մեկնաբանել նման ծավալով լրացուցիչ ֆինանսավորման հայտի մասին տեղեկությունները: Ի պատասխան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է. «Մենք 200 միլիարդ դոլար չենք խնդրել: Ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել այդ գումարը: Կարծում եմ՝ լուրերում եք տեսել, ես խորհուրդ եմ տալիս զգուշություն ցուցաբերել լուրերի աղբյուրների ընտրության հարցում»:

Միևնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ Հեգսեթը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խոշոր հայտ ուղարկել Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորման համար: Նա նշել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար կպահանջվի շուրջ 25 միլիարդ դոլար, և միջոցների հիմնական մասը կնախատեսվի զինանոցների համալրման համար: Հնարավոր հարցման կոնկրետ ընդհանուր ծավալը նա չէր հստակեցրել:

Ավելի վաղ «The Washington Post»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները փորձում են ավելի քան 200 միլիարդ դոլարի հատկացում ստանալ Իրանի դեմ գործողության հետագա իրականացման համար: Ապրիլի սկզբին պարբերականը նաև տեղեկացրել էր, որ վարչակազմը կարող է հայցվող գումարը կրճատել մինչև 80–100 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը