Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:45 31-01-2024

Դատավորին մեղադրանք է ներկայացվել 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու համար. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բարդ և մեծածավալ քրեական վարույթով նախապես պլանավորված անհետաձգելի, գաղտնի քննչական գործողությունների և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց: 2022 թվականի մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները, որի պատճառով ընկերության բաժնետերերը բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով դիմել են իրենց մտերիմ անձին, ով նշված հարցի լուծման համար հանդիպել է նույն՝ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:

Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց աճուրդում հաղթող ճանաչված ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարել՝ ակնկալվող դատական ակտով ընկերության համար հնարավորություն ստեղծելով վերականգնել բաց թողնված ժամկետը և կատարել վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք: Հիշյալ գործողությունների կատարման համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար:

2023 թվականի նոյեմբերի 13-ին սնանկության գործով կառավարչի, ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ նրանց օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար դատավորին անհրաժեշտ է տալ 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերջիններս համաձայնվել են մաս-մաս տալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը:

2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերության բաժնետերերի ներկայացրած անձը հանդիպել է սնանկության գործով կառավարչին և վերջինիս տվել կաշառքի գումարից 20.000 ԱՄՆ դոլարը, որն էլ նույն օրը սնանկության գործով կառավարիչը անձամբ փոխանցել է դատավորին:

ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ: Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվելուց հետո դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ վերջինիս օժանդակած սնանկության գործով կառավարչին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ընկերության բաժնետերերին և նրանց ներկայացրած անձին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: 30.01.2024 թվականին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և նույն օրը վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ