Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:35 29-04-2026

Ես վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի․ Հայաստանին պատերազմով վախեցնում է երկու մարդ՝ Ալիևն ու Փաշինյանը. Սամվել Կարապետյան

Ես վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի․ Հայաստանին պատերազմով վախեցնում է երկու մարդ՝ Ալիևն ու Փաշինյանը. այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նրա ասուլիսի կարևոր հայտարարությունները՝ կետերով.

Իշխանության գալիս են արդեն հարստացած մարդիկ, որոնք հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք ժողովրդին՝ ի տարբերություն ներկա իշխանության, որը բյուջեն լցնում է սեփական գրպանները։

Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ, դրա համար ունենալու ենք ուժեղ Հայաստան։
Մենք սկսելու ենք մարզերից, չի լինելու առաջին քայլ, լինելու է քայլերի շարք։

Բոլոր ապօրինությունները մնալու են անցյալում։ Ամեն օր, ամեն ժամ տեսնում ենք իշխանության ապօրինությունները, դրա համար մենք արդեն իմունիտետ ունենք ու գնում ենք բացարձակ հաղթանակի։

Ռուբեն Վարդանյանի հետ ունենք ընդհանրություն, երկու հարազատ ընկերներով հետապնդվում ենք, բայց մի անհանգստացեք՝ շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է։ Բոլորը գերիները վերադառնալու են Հայաստան, որովհետև ես վստահ եմ, որ դա կարող է անել միայն մեր ուժը՝ գործածելով մեր միջազգային լուրջ հնարավորությունները։

Ես այն մարդն եմ, որ Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները։ Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։

Բացարձակ մտահոգ չեմ, որ ՌԴ-ն իմ նկատմամբ սանկցիաներ կկիրառի, եթե կիրառի էլ՝ մտահոգ չեմ։
Տնային կալանքում ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին։ Հարցումներն ու Փաշինյանի ցածր վարկանիշն ամեն ինչի մասին խոսում են։

Մենք հասկանում ենք, որ չունենալով հզոր տնտեսություն՝ անհնար է շարունակել մյուս ոլորտներից խոսելը, մտածում ենք, որ ուժեղացնելով տնտեսությունը՝ ունենալու ենք երկարատև, ապահով խաղաղություն։

Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հայտարարել են՝ կմիանան ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, մենք գնում ենք մեծամասնության։

Փաշինյանն ամեն բան անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն՝ ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների։ Իսկ մենք հասկանում ենք, որ այդ դեպքում մենք ստիպված ենք լինելու ՀՀ բանակում ունենալ ամենաքիչը 10 հազար ադրբեջանցի զինվոր։ Մենք լավ ենք հիշում Սաֆարովի դեպքը։ Այդ պատճառով մեզ պետք է հզոր ղեկավար, ու շուտով ունենալու ենք։

Արցախցիների հարցը մեր ազգի ամենաբարդ հարցն է։ Թույլ, անկարող իշխանության շնորհիվ այսօր կորցրել ենք մեր երկրորդ հայրենիքը։ Առաջին հերթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, ապա անելու ենք ամեն ինչ արցախցիներին անվտանգ Արցախ վերադարձնելու համար։

Ես, վերջին տարիներին հետևելով Փաշինյանին, հասկացել եմ, որ նա հիվանդ է, բայց ես իրոք մտածում էի կոնկրետ մեկ հիվանդության մասին, չգիտեի, որ շատ հիվանդություններ ունի։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են